Վրացական մամուլը շարունակում է լուսաբանել ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով սկիզբ առած եւ դեռեւս շարունակող մարտական գործողությունները ակտիվորեն լուսաբանվում եւ թարմացվում են վրաստանյան լրատվամիջոցների կողմից:

Այսպես` ապրիլի 2-ի առավոտյան ժամը 11-ից, Վրաստանի առաջատար հեռուստաընկերություններից համարվող`  «Ռուսթավի 2»-ը տեղեկատվություն տարածեց հակամարտության վերսկսման վերաբերյալ` հղում կատարելով Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության վրա:

скачанные файлы (1)«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ`  հայկական կողմը տեղեկացնում է ադրբեջանական ուղղաթիռ ոչնչացնելու մասին, մինչդեռ Ադրբեջանը ժխտում է տեղեկատվությունը՝ հավելելով, որ Հայաստանը խախտել է զինադադարով նախատեսված պայմանները`   ադրբեջանական դիրքերի ուղղությամբ 127 անգամ կրակելով:
avat_1614471Վրացական «Kvira.ge» գործակալությունը նույնպես առաջիններից էր, որտեղեկատվություն հրապարակեց հակամարտության մասին` նշելով, որ բախումների ընթացքում օգտագործվել է խոշոր տրամաչափի զենք: Նույնատիպ արձագանք ունեցան նաև «Interpressnews», «news.ge», «front-news.ge» պարբերականները:

скачанные файлы (2)Օրվա երկրորդ կեսին «Գրուզիա օնլայն» պարբերականը հոդված հրապարակեց` «Ադրբեջանը հայտնում է հայկական կողմից զանգվածային հրետակոծման մասին» վերտառությամբ: Հոդվածը մեծամասամբ, եթե ողջ ամբողջապես, հղվում էր ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունների վրա:

Ուշ երեկոյան, «գրուզիա օնլայն»-ը ևս մեկ հոդված հրապարակեց` նշելով զոհերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական տեղեկատվությունը եւ ապա անդրադառնալով  ՆԱՏՕ–ի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարությանը, որտեղ վերջինս անհանգստություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի սահմանին իրավիճակի սրացման վերաբերյալ: Հայաստանից եւ ԼՂՀ-ից որեւէ այլ պաշտոնական տեղեկություն պարբերականը չի ներկայացրել:

Ապրիլի 2-ի երեկոյան, «Ռուսթավի 2»-ը իրավիճակը ներկայացնող հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր Ադրբեջանի եւ Հայաստանի փոխադարձ մեղադրանքների մասին: Հղվելով հայկական աղբյուրներին, հոդվածում նշվում էր նաև Լեռնային Ղարաբաղում 12 ամյա երեխայի վախճանի մասին, ինչպես նաև փոխանցվում` Մինսկի խմբի և Ռուսաստանի նախագահի հայտարարությունները:

Ժամը 17:30-ին, «Ռուսթավի 2»-ը տեղեկացնում է Հայաստանի նախագահի կողմից հրավիրված` անվտանգության խորհրդի նիստի մասին: Հայտարարությունների մասին տեղեկությունները տարածեցին նաև «news.ge», «front-news.ge» և «Interpressnews» պարբերականները:

fcaef6715da2139be6bd9cca15aa620eՎերջինս նաև հավելեց, որ առայժմ մարտերը շարունակվում են` ավելացնելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի` Հայաստանի եւ Ադրբեջանի`  իր գործընկերների հետ ունեցած հեռախոսացրույցների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ուշ երեկոյան վրացական մամուլում տարածվեցին մի շարք հոդվածներ զոհերի` ինչպես պաշտոնական,  այնպես էլ  շրջանառվող ոչ պաշտոնական թվերի վերաբերյալ: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը մասնավորապես հետեւյալ բովանդակությամբ տեքստ հրապարակեց.

«Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության ծառայության հայտարարության համաձայն` ադրբեջանական զինված ուժերի կողմից զոհերի թիվը հասնում է 50-ի»:

Նույնը տարածեց նաև «front-news.ge»-ն: «Interpressnews» պարբերականը տեղեկացրեց, որ հայկական կողմից սպանվել է 12 տարեկան երեխա,  ևս 2-ը` վիրավորվել, իսկ ադրբեջանական կողմը 1 քաղաքացիական   զոհ ունի: Այնուհետև պարբերականը տարածեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում էր ավելի քան 200 ադրբեջանական զինվորների մահվան մասին: Քիչ անց` լրատվականը նաև հրապարակեց, որ ՀՀ ազգային ժողովը աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության մասին նոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:

Երեկոյան ժամը 9-ին «Ռուսթավի 2»-ը րոպեների տարբերությամբ հրապարակեց ինչպես  հակական, այնպես էլ ադրբեջանական լրագրողների կողմից փոխանցված տեղեկատվություններ՝ շփման գծում ընթացող իրավիճակի մասին: Հեռուստաալիքը նաև տեղեկացրեց Վրաստանի կողմից հայ-ադրբեջանական բանակցությունների համար տարածք տրամադրելու պատրաստակամության, ինչպես նաեւ հակամարտության թեմայի շուրջ`  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրվելու անհրաժեշտության մասին:

Թեմայի վերաբերյալ օրվա վերջին նորությունները վերաբերում էին մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարություններին: Այսպես. «Ռուսթավի 2»-ը ներկայացրեց ՆԱՏՕ-ի Այսրկովկասյան ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրիայի և Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մողերինիի հայտարարությունները, «Frontnews.ge»-ն հրապարակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը:

Թեմայի շուրջ մեր կողմից իրականացված 1-օրյա մամուլի մոնիտորինգի արդյունքում կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ վրացական մամուլը անկողմնակալ մնաց՝ փորձելով հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի և Հայաստանի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարությունների շրջանակներում: Այսուհանդերձ, կարելի է առանձնացնել «Գրուզիա օնլայն» պարբերականը, որը մեծամասամբ հիմնվում է ադրբեջանական աղբյուրներին:

Հատկանշական է նաև երկրի խոշորագույն հեռուստաալիքներից՝«Ռուսթավի 2»-ի անկողմնակալ գործունեությունը, որը փորձում էր հավասարապես`  եւ ադրբեջանական և հայկական պաշտոնական տեղեկատվությունները հասցնել վրացախոս հանրությանը:

Թողնել պատասխան