
«Վրացական Լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարության ու զինված ուժերի հետ որևէ կապ չունի: Վրացական «2030.news» պարբերականին տեղեկացրել են երկրի Պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի մաս կազմող «Վրացական լեգիոն» կոչվող խմբավորման հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին իր ֆեյբուքյան էջում ավելի վաղ գրել էր, թե պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ «Վրացական լեգիոնի» մաս կազմող սպաների շփման գիծ ուղարկելով:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ, ներկայացնելով Մամուկա Մամուլաշվիլիի կենսագրականը, գրել էին, թե նա մինչև Ուկրաինա տեղափոխվելն աշխատել է Վրաստանի ՊՆ-ում որպես խորհրդատու: