«Interpressnews»-ը ՝ «Լեռնային Ղարաբաղում ողջ գիշերվա ընթացքում կրակոցների ձայներ են լսվել» վերնագրով առավոտյան հրապարակված հոդվածում գրել է, որ շփման գծում կրկին լարված իրավիճակ է: Հեղինակը մեջբերել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառումը. «Ադրբեջանցի զինվորները օգտագործել են «Սմերչ» հրթիռային համակարագ»: Լրատվամիջոցն ավելացնում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ ադրբեջանական զորքերը հարձակումներ են իրականացրել նաև բնակելի վայրերի ուղղությամբ:
Վրացական պարբերականը անդրադառնում է նաեւ ադրբեջանական կողմի, մասնավորապես՝ այդ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը: Նրանում մասնավորապես ասված է.
«վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակել են 120 անգամ»:
Մեկ այլ հոդվածում «Interpressnews»-ը փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն` անցած երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակը 16 զինվոր է կորցրել, իսկ հայկական կողմից զոհվածներիի թիվը հասնում է 70-ի, ոչնչացված ռազմական տեխնիկայինը` 20-ի: Հոդվածագիրը տալիս է նաև Հայաստանի ՊՆ տեղեկատվությունը զոհերի թվաքանակի մասին: Ըստ այդմ` հայկական կողմից զոհվել է 20 զինվոր, 5 խաղաղ բնակիչ, վիրավորվածներըի թիվը հասնում է 70-ի:
Ինտերպրեսնյուզը, ստանալով շփման գծում կրակի դադերացման մասին տեղեկատվությունը, կարճ լուր է հրապարակել, մեջբերելով երկու երկրների ՊՆ-ների հայտարարությունները: Հոդվածում նշել է.
«Չճանաչված Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը կրակի դադարեցման հրաման է տվել» :
Մեկ այլ վրացական «Kvira.ge» պարբերականը նույնպես, անդրադառնալով կրակի դադարեցման մասին որոշմանը, հիմնականում անաչառ լրատվություն է փոխանցել` հղվելով երկու երկրներից ստացված պաշտոնական հաղորդագրությունների վրա: Այստեղ տեղ է գտել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի` հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունը:
«Գրուզիա օնլայնը» Ղարաբաղյան հակամարտության մասին «Նոր պատերազմի յուրահատկությունները Կովկասում» հոդվածում փորձում է պարզել, թե ովքեր են հետաքրքրված հակամարտության սրացմամբ: Հոդվածագիրը նշում է, որ բախումները ձեռնտու են Ռուսաստանին, Թուրքիային, նաև Ադրբեջանին ու Հայաստանին. «Սա բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ ըստ հեղինակի, Հայաստանը կարող է ամրապնդել գրավված տարածքները և այս հարցը լուծել մեկնդմիշտ»:
Վրացական մի շարք հեռուստաընկերությունների առաջին թեման ևս Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է:
Հայտնի «Ռութավի 2»-ի եթերում թեմային անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն: Նա ասել է, որ իրենք դեմ են պատերազմական գործողություններին` առավել ևս հարևան երկու երկրների միջև: «Մենք պատրաստ ենք օգտագործել մեր երկրի ողջ ներուժը այս պատերազմի ավարտին հասնելու համար»:
Հեռուստաընկերությունն իր լուրերի բաժնում տեղեկացրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությունների մասին: «Մենք կողմ ենք, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները»:
Սերժ Սարգսյանը ասել է նաև, որ զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը:
Նշվել է նաև, որ Ամերիկայի ՄիացյալՆահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես նշել է Մարկ Տոները` քննարկման գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի սահմանի երկարությամբ սկսված բռնության կանխման,հայկական և ադրբեջանական կողմերի բանակցությունների շարունակման համաձայնությունն էր:
Ռուսթավի 2-ը ներկայացրել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի խոսքը` «Հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները և հարևանները կհամոզեն Հայաստանին` դադարեցնել բռնությունները:»
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին ևս անդրադարձել է ստեղծված իրավիճակին` կարևորելով հակամարտության խաղաղ լուծումը: