Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության այսօր նախատեսված նիստը հնարավոր է հետաձգվի: Այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան՝ նշելով, որ որոշում կկայացնեն օրվա երկրորդ կեսին:
«Այս մասին ավելի ուշ կտեղեկացնենք։ Մենք ուզում ենք, որ նիստին բոլոր անդամները մասնակցեն, ուստի ավելի ուշ կհաղորդենք, թե երբ տեղի կունենա այն»,- հայտարարել է Էկա Բեսելիան՝ նշելով, որ երկխոսելու և առաջ եկած հարցերը քննարկելու համար միջոցներ միշտ կան։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ հայտարարել է, որ Քութայիսիի խորհրդարանի շենքում ապրիլի 19-ին ժամը 21:00-ին տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության նիստը: Փոխանցում է interpressnews-ը։