Rustavi 2 հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը թմրանյութային քաղաքականության վերաբերյալ որոշում կայացնելու հարցում ընդամենը 10 օր ժամանակ ունի:
Հեռուստաընկերության փոխանցմամբ, խորհրդարանական մեծամասնությունից ավելի վաղ հաստատել էին, որ մինչև հունիս ամիս ընդհանուր դիրքորոշում կունենան, սակայն «Վրացական երազանք»-ում դեռևս տարակարծություններ կան:
Գլխավոր վիճելի հարցը մնում է թմրանյութերի ապաքրեականացումը:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դիմիտրի Ցքիտիշվիլին ասել է, որ թմրանյութ օգտագործողը չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Սոփո Կիլաձեն հայտարարել է, որ թմրանյութային քաղաքականությունը պետք է ուղղված լինի թմրանյութի օգտագործման նվազեցմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: