«Վրացական երազանք»-ը կոչ է անում առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։
«Արդեն ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը, ինչը մեզ հնարավորություն է տվել ընտրություն կատարել եղած թեկնածուների միջև: Կուսակցության քաղխորհուրդը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը»,- կուսակցության քաղխորհրդի նիստի ավարտին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Ըստ նրա, Սալոմե Զուրաբիշվիլին կարող է նոր ավանդույթ ձևավորել վրաստանյան սահմանադրական համակարգում․ «նա կարող է նախագահի իրավասությունն օգտագործել ոչ թե որևէ կուսակցության, այլ երկրի ու հասարակության շահերից ելնելով»:
Հիշեցնենք՝ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: