«Վրացական երազանք»-ը հրապարակեց ընտրացուցակն ու ծրագիրը

Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հրապարակել է  ընտրական ցուցակն ու ծրագիրը: Կուսակցության ղեկավար,  վարչապետ  Գիորգի Կվիրիկլաշվիլին ներկայացնելով ընտրացուցակը, ասել է.kvir1

«Մենք մեր խոսքով եւ արարքով ապացուցել ենք, որ այն քաղաքական ուժն ենք, որը Վրաստանում կարող է վերջ դնել հակամարտություններին  ու տարձայնություններին` միավորելով  հանրությունը նույն ծրագրերի շուրջ: Մենք ուզում տեսնել մեր հանրությունը  կարծիքների բազմազանությամբ, բայց միևնույն ժամանակ սիրով միավորող»:

Վարչապետի խոսքով  «Վրացական երազանք» ընտրական  ծրագիրը բաղկացած է 4 հիմնական կետից: «Բիզնեսի եւ արդյունաբերության զարգացումը մեր գործունեության անկյունաքարն է լինելու» ,- ասել է Կվիրիկաշվիլին: Նա նշել է, որ կուսակցությունը հետագա տարիներին եվս լինելով իշխանության ղեկին, արագորեն ապահովելու է տնտեսական աճ, մեծ ուշադրություն է դարձնելու սոցիալական զարգացման, ազատության եւ ժողովրդավարության առկայությանն ու պարգմատիկ արտաքին քաղաքականությանը:

14212121_329468500731514_14075818373686511_nԿուսակցության ընտրական ծրագրի  առաջին մասում ներկացվում է  տարբեր ոլորտներում բոլոր այն բարեփոխումները, որ սկսել են  իրականացվել վերջին չորս տարիներին, իսկ երկրորդ  մասում՝ առաջիկա անելիքները:

Ըստ ծրագրի՝ մինչ օրս արմատապես փոխվել է  Քրեական օրենսգիրքը, պատիժնեի իականացման համակարգը, վերականգնվել է արդարությունը: Ծրագրում նշված է նաեւ, որ ազատ են երկրում գործող ԶԼՄ-ներն ու խոսքը:

prog«Վրացական երազանք»-ի ծրագրում հատուկ կետ է հատկացրել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցերին` հենվելով «քաղաքացիական հավասարության եւ ինտեգրման պետական ռազմավարությունը եւ 2015-20 թթ աշխատանքային ծրագրի» վրա:  Նրանում ասվում է, որ երկրում ապրող էթնիկ տարբեր խմբերի ներկայացուցիչներին հուզող հարցերը կարգավորվելու են. «լավագույն պրակտիկայի շնորհիվ: Մեծ մասամբ շեշտը դրվել ու շարունակվելու է  լինել կրթության վրա: Բարձրացել է էթնիկ  փոքրամասնությունների՝ պետական լեզվի իմացության մակարդակը դպրոցներում»:

 

Իշխող կուսակցությունն հիշեցնում է, որ արդեն 90  դպրոցներում բացել է վրաց լեզվի ակումբներ, որից օգտվում են  ավելի քան 2600 աշակերտ, մինչեւ 500 ուսուցիչ եւ 400-ից ավելի տեղական համայնքի անդամ: Վրաց լեզվի 78 ուսուցիչ ուղարկվել է Սամցխե-Ջավախեթի, Քվեմո-Քարթլի եւ Կախեթիի ոչ վրացալեզու  դպրոցներ:  Առաջիկա  4 տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ը  էթնիկ փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնելու այլ քաղաքացիների հետ միասին  առավելագույնս ներգրավված լինելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում, երկրի տնտեսական զարգացման մեջ,  քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում: Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես վրաց լեզվի իմացությանը:  Կուսակցությունն առաջարկում է երկրի հանրային սեկտորում աշխատող էթնիկ փոքրամասնություններին վրաց լեզվի խորացված  ուսուցում:

prԻնչ վերաբերում է կուսակցության համամասնական  ընտրացուցակին, առաջին հնգյակում են կառավարության հայտնի դեմքերը: Ցուցակը գլխավորում է վարչապետ, կուսակցության ղեկավար, (կուսակցության անդամ է 2012  թվականից) Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մինչ այս ղեկավարել է  Տնտեսության եւ կայուն զարգացման նախարարությունը, Արտաքին գործերի նաարարությունը և այլն:

Նրան հետևում է արդեն նախկին փոխվարչապետ, (կուսակցության անդամ է  2011 թվականից, 1996-2012 եղել է Վրաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի անդամ) Կախա Կալաձեն, ով հիշեցնենք հրաժարականի դիմումը ներկայացրեց ընտրացուցակը հրապարակելուց ժամեր անց: Երրորդ հորիզոնականում ներկայացված  Իրակլի Կոբախիձե ն «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղարն է,  քաղաքական հարուստ անցյալ չունի:

Հաջորդ տեղում վարչապետի խորհրդական Թամար Չուգոշվիլին է:  Կուսակացական ընտրացուցակի  հնգյակը եզրափակում է բիզնես-օմբուդսմեն Գիորգի Գախարիան:

Կուսակցության շարքերում են նաեւ ազգային փոքրամասնության  երկու ներկայացուցիչ՝ Ռուսլան Պողոսյանն (19-րդ տեղում)  ու Մախիր Դարզիեւը (20-րդ տեղում):

«Վրացական երազանք-ժողովրդավարակն Վրաստան» կուսակցությունը  ընտրացուցակի և ծրագրի հետ  ներկայացրել է նաեւ ընտրական տեսահոլովակ՝ «Իմ Վրաստանն այստեղ է» խորագրով: Տեսահոլովակը նկարահանվել է Գիորգի Ցաբաձեի համանուն երգով: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով, երաժշտական տեսահոլովակի նպատակը «հանրության մեջ դրական էներգիա ստեղծելն է»:

 

 

 

 

Թողնել պատասխան