«Վրացական երազանք»-ը ուշադրությամբ հետևում է ներքաղաքական զարգացումներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ չհստակեցնելով, սակայն, արդյոք իշխող թիմը նախագահական ընտրություններում կաջակցի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիիին, թե՝ ոչ:
«Մեր քաղաքական թիմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, հետևում է նաև, թե որ թեկնածուն է արդեն գրանցվել, ովքեր թեկնածություն առաջադրելու ցանկություն ունեն․․․»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին իշխող «Վրացական երազանք»-ը թեկնածու չի առաջադրել, սակայն, չի բացառել, որ հնարավոր է պաշտպանի թեկնածուներից մեկին։ Վրաստանյան որոշ լրատվամիջոցների պնդմամբ, «Վրացական երազանք»-ը կաջակցի հենց անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։