
Թբլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարության համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը պատրաստվում է կեղծել ընտրությունների արդյունքները:
«Իմ շտաբը տեղեկատվություն ունի, որ պատրաստվում են իմ մրցակցին՝ Կալաձեին, 54-58 տոկոս ձայն գրել: Այս թիվը Կալաձեի շտաբից ուղարկվել է ԿԸՀ-ին, որը` առանց ամոթի, կստորագրի դրա տակ»,- հայտարարել է Էլիսաշվիլին: