Վրացական եթերով խոսվում է Ղարաբաղյան հակամարտությունից

2016 թվականի ապրիլի 2 ին,  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում տարածվել է շուրջ 4 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Վրաստանի կառավարությունը գնահատում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը` նշելով, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին որպես բանակցությունների վայր առաջարկել Թբիլիսին, քանի որ ներկայում Վրաստանը կառավարող խմբակցությունում կարծում են, որ անհրաժեշտ է մոտ ապագայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել թեմայի վերաբերյալ:

Ավելացնելով, որ վրաց քաղաքագետները չեն բացառում, թե ընթացիկ իրադաձությունների ֆոնին նոր թեժ կետ կարող է առաջանալ: «Վրացական Երազանք-հանրապետականներ» խմբակցության անդամ Լևան Բերձենիշվիլին, իր խոսքում նշում է, որ հակամարտության գոտում այժմ գործում է Սիրիայի մոդելը: Այսինքն`  հարևան մեծ երկիրը փորձում է հանդես գալ հաշտեցնողի դերում: Ավելացնելով, որ Վրաստանի յուրաքանչյուր կառավարություն լավ է հասկացել և հասկանում է, որ այս հարցում անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել , և որ Վրաստանը մինչ այս երբեւէ սխալ թույլ չի տվել` հակվելով որևէ հարևանի կողմ:

Գիորգի Վոլսկին , ով Խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարն է, հայտնում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության համար արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Մանանա Կոբախիձեի խոսքերով`  Վրաստանի նպատակն է, որպեսզի տարածաշրջանում անվտանգություն ապահովվի` ավելացնելով, որ երկու երկրներն էլ շատ կարևոր են Վրաստանի համար,  և որ երկուսն էլ համարվում են գործընկեր պետություններ: Հիշեցնենք, որ Մանանա Կոբախիձեն «Վրացական երազանք» խմբակցության եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահն է :

Հայաստանից նոր վերադարձած`  «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ Վիկտոր Դոլիձեն հայտնում է, որ երկու կողմերն էլ մարդկային կորուստներ ունեն, այդ իսկ պատճառով, եթե կա մեկը,  ում ձեռնտու է նման իրավիճակ, ապա դա Ռուսաստանն է, որը փորձում է իրավիճակը շարունակաբար լարված պահել տարածաշրջանում:

http://rustavi2.com/ka/news/43398

http://rustavi2.com/ka/news/43398

Թողնել պատասխան