Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված ցուցահանդեսին գինու հարյուրավոր սիրահարներ հնարավորություն են ստացել համտեսել վրացական լավագույն գինեգործական ընկերությունների թողարկած գինիները:
Ցուցահանդեսին ներկա են եղել Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության, UNESCO-ի ներկայացուցիչները, գինին գնահատողներ, գինեգործության ոլորտը լուսաբանող լրագրողներ, բլոգերներ և այլք:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև ֆրանսիացի լուսանկարիչների` Վրաստանի գինու մշակույթը պատկերող լուսանկարներ:
Ֆրանսիան, որ աշխարհում հայտնի է իր գինեգործական հարուստ ավանդույթով, ավելացրել է Վրաստանից ներմուծվող գինու քանակը: Տեղեկացնում է http://agenda.ge/-ն:
Անցած տարի Վրաստանից Ֆրանսիա էր արտահանվել 38 000 շիշ գինի, ինչը 2014 թ. ցուցանիշը գերազանցում է 190 տոկոսով: Ավելին` Վրաստանի ազգային գինու գործակալության տեղեկատվությամբ` Վրաստանից Ֆրանսիա արտահանվող գլխավոր արտադրանքը գինին է: