Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում, «The Rotary Club of Almaty» բարեգործական ընկերության, Վրաստանի դեսպանատան և վրացական ու ղազախական ընկերությունների աջակցությամբ տեղի է ունեցել «Բերքահավաք» բարեգործական երեկոն:Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է ժամանակակից նկարիչների ցուցահանդես, ներկայացվել է մոտ 20 աշխատանք: Հարկ է նշել, որ միջոցառմանը ներկայացված վրաց ժամանակակից նկարիչների աշխատանքների և հուշանվերների վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Ղազախստանում գործող մանկատներին:
Բարեգործական երեկոյի ընթացքում նաև ներկայացվել են Վրաստանի մշակութային և պատմական տեսարժան վայրերի, զբոսաշրջային ներուժի և ազգագրական անկյունների, Վրաստանի տնտեսական զարգացման և կատարված բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական պատկերազարդ գրքույկներ և հուշանվերներ:
Վրաստանի դեսպանատան կողմից կազմակերպված «Բերքահավաքին» ներկա է գտնվել մոտ 200 հյուր, այդ թվում Ղազախստանի հանրապետության դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Վրացական բարեգործական երեկո «Բերքահավաքը» լայնորեն լուսաբանվել է Ղազախստանի հանրապետության մամուլում և ինտերնետ տարածքում:
Լուսանկարները` «The Rotary Club of Almaty» -ի ֆեյսբուքյան էջից