«Interpressnews» լրատվականը` «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային տարածքում իրավիճակը մնում է լարված» վերնագրով հոդվածում մեջբերել է Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը՝ «միակողմանի» զինադադարի վերաբերյալ: Շարունակելով` հեղինակը մեջբերում է Իլհամ Ալիեւի խոսքերը, թե` «Հայաստանը չի ցանկանում լուծել Ղարաբաղյան հակամարտությունը , չնայած նրան, որ Բաքուն չի խախտել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը»:
Այնուհետև նույն լրատվականը ներկայացրել է Հայաստանի կողմից արված պաշտոնական հայտարարությունները: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, արձագանքելով Ալիեւի հայտարարարությանը, այն «տեղեկատվական ծուղակ» է որակել:
Ինտերպրեսնյուսն ավելացնում է, որ երկուշաբթի առավոտյան ԼՂ-ի զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական եւս 3 տանկ: Հոդվածի հեղինակի փոնցմամբ ադրբեջանական կողմը խոսում է 12, իսկ հայկականը՝ 18 զոհի մասին: «Interpressnews» -ը փոխանցում է նաեւ վրաց քաղաքական գործիչների, փորձագետների, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների առաջնորդների` թեմայի շուրջ արված հայտարարությունները:
Վրացական հայտնի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ապրիլի 4-ի լրատվական թողարկման ընթացքում ներկայացրել է ղարաբաղա –ադրբեջանական սահմանին լարված իրադարձությունների մասին նոր ռեպորտաժ: Այն անդրադառանում է ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարությանը, որում ասվում է, որ վերջին 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 33 մարդ, նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ: Իսկ վիրավորվածների թիվն անցնում է 200-ի սահմանը:
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի խախտման մեջ շարունակում են միմյանց մեղադրել. «Ադրբեջանական կողմը նշում է որ վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է 3 զինվոր, իսկ հայկական կողմի պնդմամբ` Ադրբեջանի կորուստներն անհամամետ մեծ են» :
Ռուսթավի 2-ի համաձայն` հայկական կողմից ադրբեջանական տարածք ուղարկված անօդաչու սարքը ոչնչացվել է: Հեռուստաալիքն անդրադարձել է նաև Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող` իրենց թղթակիցների պատրաստած ռեպորտաժներին: Դրանցում երկու երկրների սահամանամերձ գյուղերի բնակիչներն էլ պնդում են, որ չեն հեռանալու իրենց բնակավայրերից :
Միեւնույն ժամանակ` վրացական «marshalpress.ge» -ն, անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նշում է` «Ադրբեջանական բանակը ԼՂ-ում ոչնչացրել է Հայաստանի ռազմական շտաբը: Սպանվել են Հայաստանի բանակի գեներալներ, գնդապետներ եւ սպաներ»: Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օպերացիայի մասին տեսանյութը խոստացել է հրապարակել:
«Գրուզիա Օնլայնը» գրում է, որ ադրբեջանցի երիտասարդների մի խումբ Թբիլիսիում ակցիա է կազմակերպել` ի աջակցություն Ադրբեջանի:
Հոդվածագիրը, հղում անելով «Report» լրատվականին, գրում է. «Ակցիայի ընթացքում հնչել են այնպիսի կարգախոսեր ինչպիսիք են «Ղարաբաղը մերն է»,«հայրենիքը միասնական է» եւ այլն: Ադրբեջանցի երիտասարդները երգել են նաև իրենց երկրի հիմնը:
Վրացական «Գրուզիա Օնլայնն» ավելացնում է, որ Թբիլիսիիում Ադրբեջանի դեսպանատան հումանիտար եւ մշակութային հարցերով կցորդը շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին:
Լրատվականը ներկայացնում է նաեւ թեմայի շուրջ այլ նյութեր: Դրանցից մեկում ասվում է, թե «Վրաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ, այս մասին Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է Ադրբեջանի իր գործընկերոջ ՝ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում:
Գրուզիա Օնլայնի մեկ այլ հոդվածագիր, հղվելով հայկական «new.am»-ին, գրում է, որ Հայաստանը ԼՂ է տեղափոխել «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի համազարկային կրակի հրթիռային համակարգեր։
Գրուզիա օնլայնը, ԼՂ-ն անվանելով օկուպացված տարածաշրջան, նշում է որ Հայաստանը Ղարաբաղ է տեղափոխել հրթիռա–հետանային բրիգադ և ռազմական ավիացիա։