Դեկտեմբերի 20-ին երկօրյա այցով Վրաստան կժամանի Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը: Վրաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Վրաստանում Բելառուսի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը խոսքով հանդես կգան Վրաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Միխեիլ Ջանելիձեն և Վլադիմիր Մակեյը:
Այցի շրջանակներում, Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մակեյը կհանդիպի նաև Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին, կայցելի շփման գծի մոտակայքում գտնվող Խուրվալեթի գյուղ: