Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի մասին համաձայնագրի հետ կապված հետազոտություն են իրականացնելու։
Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին վստահ է, որ հետազոտությունն ունենալու է դրական արդյունք:
«Համոզված եմ՝ հետազոտության դրական արդյունքների շնորհիվ մեր երկիրն ավելի մեծ հնարավորություններ կունենա նոր աշխատատեղեր ստեղծելու, մեր արտահանումն ավելացնելու և, միևնույն ժամանակ, Իսրայելի հետ տեխնիկական փոխանցումներ իրականացնելու համար»,- ասել է Քումսիշվիլին:
Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի և արտադրության նախարար Էլի Կոենի Վրաստան կատարած այցի շրջանակներում: