Վրացական օդային շուկա է մտնում Flynas ավիաընկերությունը: Տեղեկությունը տարածել է էկոնոմիկայի նախարարությունը:
Էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպում է ունեցել Flynas-ի գլխավոր տնօրեն Բանդեր Աբդուլրահման Ալ Մոհանայի հետ:
Հանդիպման ընթացքում ասվել է, որ ավիաընկերությունը Վրաստանում կսկսի գործել այս տարվա հունիսից և կանոնավոր չվերթներ կիրականացնի Սաուդյան Արաբիայի խոշորագույն քաղաքներ Էր-Ռիադից, Դամամից և Ջեդայից՝ Թբիլիսիի ուղղությամբ, շաբաթական երեք անգամ: