
Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով կլինի Թբիլիսիում: Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ Կարեն Կարապետյանին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորի վարչապետի առաջին տեղակալ Դմիտրի Քումսիշվիլին: Կառավարությունում տեղի կունենա հանդիպման պաշտոնական արարողություն, որի ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կունենա հայ գործընկերոջ հետ:
Բացի այդ, ծրագրված է նաև երկու պետությունների կառավարությունների անդամների ընդլայնված հանդիպումը: Ավելի ուշ վարչապետները լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կանեն: