Աֆղանստանից Լեհաստան ուղևորվելու ճանապարհին Վրաստանում է հյուրընկալվել Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան։ Լեհ գործընկերոջը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թվիլիսիի միջազգային օդանավակայանում է դիմավորել, որտեղ էլ անցկացվել է երկկողմ հանդիպում։
Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Սև ծովում անվտանգության խնդիրներն ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը։
Խոսվել է նաև մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ նախագահ Անդժեյ Դուդայի հնարավոր այցի և բռնազավթված տարածքներում տիրող վիճակի մասին։