Սեպտեմբերի 3-4-ին Վրաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
Interpressnews-ին ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հանձնակատարի այցի շրջանակներում Թբիլիսիում պաշտոնապես կբացվի Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց:
«Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը ԵՄ-ի աննախադեպ ծրագիրն է: Սա կլինի առաջին դպրոցը, որը կհիմնվի Եվրամիության անդամ երկրների շրջանակներից դուրս: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների ավարտական դասարանների աշակերտների համար և նրանց առաջարկում է միջազգայնորեն ճանաչված եվրոպական որակի կրթական ծրագիր: Դպրոցն ավարտելուց հետո աշակերտները եվրոպական չափորոշիչների համաձայն միջազգային բակալավրի դիպլոմներ կստանան:
Աշակերտներն մրցակցային պայմաններով ընտրվում են արևելյան գործընկերության վեց երկրներից: 2018-2019 ուսումնական տարվա համար արդեն ընտրվել է 30 աշակերտ:
Այցի շրջանակներում Յոհանես Հանսը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Մամուկա Բախտաձեի և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: