Հունվար-փետրվար ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 24,3%-ով:
2017-ի առաջին 2 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 294 հազար զբոսաշրջիկ, այս ցուցանիշը 24,3 %-ով ավել է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ: Օտարերկրյա այցելուների թվի մասին վիճակագրությունը ներկայացրել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Քեթևան Բոչորիշվիլին՝ հավաստիացնելով, որ երկրում զբոսաշրջության ներուժն անընդհատ աճում է.
«Մեր երկիր այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ դրական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, նպաստում մասնավոր սեկտորի զարգացմանը, զբաղվածությանն ու եկամտի աճին: Մեր նպատակն է, որպեսզի Վրաստանը դառնա 4 սեզոնային զբոսաշրջային ուղղություն: Երկու ամիսների ցուցանիշները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ զբոսաշրջիկները հետաքրքված են Վրաստանի ձմեռային հանգստավայրերով», — ասել է Բոչորիշվիլին:
Այս տարի Վրաստանն ամենից շատ հետաքրքրել է հարևան Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի զբոսաշրջիկներին:
Պահպանվում է նաև եվրոպական երկրներից այցելուների աճի միտումը.
Գերմանիա՝ 35% աճ
Լեհաստան՝ 30% աճ
Բուլղարիա՝ 29% աճ
Ֆրանսիա՝ 19% աճ
Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ այս տարի եկել են Մեծ Բրիտանիայից, աճը կազմել է 26%:
Ռեկորդային է նաև ընթացիկ տարում Վրաստան այցելած հետևյալ երկրների զբոսաշրջիկների թիվը.
Իրան` 438% աճ
Ուզբեկստան՝ 211% աճ
Հնդկաստան՝ 129% աճ
Իսրայել՝ 65% աճ
Չինաստան՝ 38% աճ