Մարտի 28-ին Աբխազիայի տարածքից ոչ հեռու գտնվող Սենակիի ռազմակայանում տեղի է ունեցել Վրաստանի զինված ուժերի 23-րդ գումարտակի Աֆղանստան ճանապարհելու հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան, Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին, երկօրյա այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ ՊՆ պատվիարակության անդամները:
Վրաստանի ԶՈւ-ի 23-րդ գումարտակը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն կիրականացնի առաջիկա 7 ամիսների ընթացքում: Աֆղանստան ուղևորվող զինծառայողները ԱՄՆ հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Բագրամի ավիաբազայում՝ փոխարինելով 32-րդ հետևակային գումարտակին:
Վրաստանի ՊՆ-ի տեղակատվության համաձայն՝ զինվորականները հատուկ պատրաստություն են անցել Վրաստանում, այնուհետև Գերմանիայում:
Վրացական ստորաբաժանումները Աֆղանստանում տեղակայվել են 2009 թվականին։