Վրաստանի Արդարադատության նախարարությունը մեկնարկել է երկրի քաղաքացիների անձը հաստատող նույնականացման «ID» քարտերի ձեռքբերման ակցիա: Մինչև 2017-ի հոկտեմբերի 31-ը Վրաստանի քաղաքացիները նույնականացման քարտերը կստանան անվճար: Ակցիայի նպատակը ընտրացուցակների էլ ավելի բարելավումն է: Ենթադրվում է, որ անձը հաստատող «ID» քարտերը առավելապես պաշտպանված են կեղծումներից:
Արդարադատության նախարարության առաջարկից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մինչ այս պահը չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ովքեր ցանկանում են նոր հասցեում գրանցվել, ինչպես նաեւ այն երիտասարդները ում 18 տարին լրանում է մինչև հոկտեմբերի 31-ը:
Ի դեպ, մինչ արդարադատության նախարարության ակցիան, նույնականացման քարտը կարելի էր ձեռք բերել 30 լարիով, չհաշված լուսանկարի գինը: