Վրաստանում ընթացիկ տարվա փետրվարի 20-ից հետո անվճարունակ քաղաքացիների թիվը 5 տոկոսով աճել է՝ հասնելով 247 հազար 205-ի։ Այս մասին տեղեկացնում է պարտապանների ռեեստրը։
Նրանք չկարողանալով սահմանված ժամկետում մարել վարկերը, ընդգրկվել են բանկերի «սև ցուցակում», ինչը ներկայացնում է անձի վարկային պատմությունը։
Նշվում է, որ վարկերի տրամադրման պայմանները խստացվել են, քանի որ երկրի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին պարտք ունի բանկում (վարկ) կամ գրավատներում:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ գրավատների վերաբերյալ նոր օրինագիծը կսահմանվի։ Ըստ Բախտաձեի՝ ավտոմեքենան և անշարժ գույքը գրավ դնելը բացասական պրակտիկա է համարվում և այդ ուղղությամբ կձեռնարկվեն հատուկ քայլեր: