Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են Թբիլիսիում և Գորիում ապօրինաբար հոգեմետ դեղեր վաճառող դեղատների գործունեությունը:
Փաստերը բացահայտելու համար օպերատիվ տեղեկատվությունը հավաքվել է մի քանի ամսվա ընթացքում: ՊԱԾ-ի աշխատակիցներն ապօրինի վաճառքի փաստերն արձանագրելու նպատակով գնումներ են իրականացրել մի քանի անգամ: Միջոցառումներն անցկացվել են դատարանի որոշմամբ:
Հոգեմետ դեղերի ապօրինի վաճառքի փաստերը բացահայտվել են «էնձելա», «Նալի», «Ֆարմա2016», «Մ.Կ. Ֆարմա», «Մուլտի Վսլ», «Դաթուչա» «Սան ֆարմա» և այլ դեղատներում:
Հետաքննության արդյունքում ՊԱԾ-ի աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր: