
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, փետրվար ամսվա տնտեսական աճը կազմել է 5․5%: Բացի այդ, նշվում է նաև, որ հունվար-փետրվար ամիսների համախառն ներքին արդյունքը աճել է 4․9 %-ով:
Նախնական գնահատմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018 թվականին նշանակալի աճ է գրանցվել վերամշակման արդյունաբերությունում, կոմունալ, սոցիալական ծառայություններում ու անշարժ գույքի գործարքների և առևտրի ոլորտներում։
Նույն տեղեկատվությամբ, 2017 թվականին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 5%:
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge