Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 12-ին։ Այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան՝ երեկ երեկոյան անցկացված նիստի ժամանակ։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվեն Քութայիսի քաղաքում և հինգ շրջաններում՝ Կազբեգիում, Բորջոմիում, Խաշուրիում, Օզուրգեթիում, Մարտվիլիում։
Նշված վայրերում ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
Նշենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը բոյկոտել է ընտրությունների երկրորդ փուլը, սակայն այս կուսակցության թեկնածուները, որոնք Քութայիսիում և Մարտվելիում անցկացված ընտրությունների առաջին փուլում երկրորդ տեղն էին զբաղեցրել, այնուամենայնիվ նշված կլինեն քվեաթերթիկներում։
Թեև ըստ ընտրական օրենսգրքի՝ թեկնածուներն իրավունք ունեն իրենց թեկնածությունը հանել ընտրություններից 12 օր առաջ, սակայն այս օրենքը ընտրությունների երկրորդ փուլի դեպքում չի գործում։
Հիշեցնենք, որ ՏԻմ ընտրությունները Վրաստանում անցկացվել էին հոկտեմբերի 21-ին։