Վրաստանի հանրակրթական դպրոցների շուրջ 39 հազար շրջանավարտների համար այս տարի մայիսի 18-ին հնչեց «Վերջին զանգ»-ը։
Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին մասնակցել է Թբիլիսիի թիվ 150 դպրոցի 12-րդ դասարանցիների «Վերջին զանգ»-ի միջոցառմանը՝ շնորհավորելով նրանց նոր կյանք մուտք գործելու կապակցությամբ։
Շրջանավարտներին մնում է հանձնել ավարտական քննությունները, որոնք կսկվեն մայիսի 20-ին: 11-րդ դասարանցիների ավարտական քննությունները կսկսվեն հունիսի 12-ին, ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին:
Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 25-ին, փոխանցում է imedinews-ը։