Վրաստանում 2018 թվականի 6 ամսվա տվյալներով նավթամթերքի ներկրման ծավալներն աճել են՝ կազմելով 516,8 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 60 հազար տոննայով:
Նավթամթերքի ներկրման միության տեղեկատվությամբ, հունվար-հունիս ամիսներին 257,6 հազար տոննա բենզինի ներմուծում է իրականացվել, դիզելային վառելանյութի՝ 260,1 հազար տոննա:
Ըստ երկրների, 2018 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի ներկրման ամենամեծ ծավալը կազմում է 143,6 հազար տոննա, որը իրականացվել է Ռուսաստանից։ Ռուսաստանին հաջորդում են Ռումինիան՝ 128,3 հազար տոննա, Թուրքմենստանը՝ 91,8 հազար տոննա, Ադրբեջանը՝ 73,7 հազար տոննա, Բուլղարիան՝ 51,1 հազար տոնա և Հունաստանը՝ 28,2 հազար տոննա։