Ընթացիկ տարվա մարտ ամսվա համեմատ` ապրիլին դեֆլյացիան կազմել է 0.6 %` հաղորդել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Անցած ամսվա ընթացքում սննդի և ոչ ակոհոլային խմիչքի գները նվազել են 0,7 %-ով, կոմունալ սպասարկման ոլորտում` 0,4, կենցաղային իրերի համար` 1,3 %-ով, հագուստի համար` 0,6, տրանսպորտը` 0,7, հանգստի և ժամանցի համար` 0,6 , կրթության ոլորտում 0,2, առողջապահության ոլորտում` 1,9, սպասարկման ոլորտում` 0,1 %-ով:
Այս տարվա ապրիլին գնաճ է նկատվել միայն ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում` 1,6 %, կապի ոլորտում գները չեն փոխվել:
Միաժամանակ, եթե համեմատնեք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, ապա ինֆլյացիան կազմել է 3,2 %:
Մեկ տարում ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գներն աճել են 14 %-ով: