«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցությունը նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի նպատակը ստաժավորման ինստիտուտի ամրապնդումն է։
Կուսակցության պատգամավոր Լևան Գոգոիչաիշվիլիի խոսքով, այսօր Վրաստանի աշխատանքային օրենսգիրքն ու հանրային ծառայության մասին օրենքը աշխատանքային շուկայում հաշվի չեն առնում փորձաշրջանի գործոնը:
Օրինագծի ընդունման դեպքում, ըստ նրա, ստաժավորման ընթացքում կատարվող աշխատանքը կդիտվի որպես աշխատանքային փորձ:
Նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում, փոխանցում է imedinews-ը։