Վրաստանում դադարեցվել է ուսանողների 24 տոկոսի (48 624 հոգի) ուսանողի կարգավիճակը: Այս մասին հայտնում է 1tv լրատվականը՝ հիմնվելով կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տեղեկատվության վրա:
Նշվում է, որ ուսանողների 33,5 տոկոսը ֆինանսական պարտքի պատճառով է դադարեցրել կարգավիճակը, իսկ 65 տոկոսի դեպքում՝ պատճառն անհայտ է: Ինչ վերաբերում է մնացածին, այս որոշման պատճառն է՝ հիվանդությունը, հղիությունը, երեխայի խնամքը և ուսման նպատակով արտասահման մեկնելը:
Նախորդ տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Վրաստանում 43 661 ուսանող է (23 տոկոս) դադարեցրել ուսանողի կարգավիճակը: