Վրաստանում նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ կդրվեն 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ:
Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի գործադիր տնօրեն Գիորգի Մելաշվիլին` նշելով, որ դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես:
«Նորացված 100 լարի արժողությամբ թղթադրամների վրա քաղաքացիների համար հեշտ ըմբռնելի են պաշտպանական նիշերը: Ինչ վերաբերում է 5 եւ 10 լարի արժողությամբ թշղթադրամերին, դրանց նորացումը տեղի կունենա ընթացիկ տարվա ընթացքում եւ հանրությանը կներկայացնենք մի փոքր ուշ»,-տեղեկացրել է Մելաշվիլին` ընդգծելով, որ նորացված թղթադրամը արդեն ստացել է առաջին միջազգային ճանաչումը: 2016թ. մարտի 15-ին Բուխարեստում տեղի ունեցած HSP™ Europe գիտաժողովի ընթացքում հաղթող է ճանաչվել «2016թ. լավագույն տարածաշրջանային թղթադրամ» անվանակարգում:
Հիշեցնենք` 100 լարի արժողությամբ թղթադրամերի հետ շրջանառության մեջ են մտնում նաև 20 եւ 50 լարի արժողությամբ նոր թղթադրամերը: