Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին դրական է գնահատում Վրաստանում տեղական ինքնակառավարման նախընտրական շրջանը: ԱՄՆ դեսպանը ողջունել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ազատ եւ արդար միջավայրում պիտի անցկացվեն:
«Նախընտրական միջավայրը շատ լավն է եւ մենք ուրախ ենք այս առիթով: Ինչպես գիտեմ, մինչեւ այս պահը ոչ մի տեսակի խնդիր չի առաջացել: Հիշեցնենք, մենք ունենք շատ սերտ համագործակցություն եւ կապ միջազգային դիտորդների հետ, որոնք են ԵԱՀԿ-ն, NDI-ը եւ IRI-ը: Ողջունում ենք վարչապետի կոչը»,- հայտարարել է Քելլին: