Մինչև հուլիսի 12-ը արևմտյան և արևելյան Վրաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն որոշ շրջաններում հնարավոր է թույլ անձրև:
Հուլիսի 9-ին արևմտյան Վրաստանի հարթավայրերում և ափամերձ շրջաններում առանց տեղումների եղանակ է սպասվում: Երկրի Հյուսիսային ու լեռնային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցածրադիր գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 37, իսկ լեռնային շրջաններում՝ 35 աստիճան:
Հուլիսի 12-ին օրվա երկրորդ կեսից մինչև շաբաթվա վերջ գրեթե ամեն օր կարճատև անձրևներ են կանխատեսվում: Բաթումիում և Քոբուլեթիում ջերմաստիճանը կհասնի մինչև 32 աստիճան, Գուրիայի և Սամեգրելոյի ափամերձ գոտիներում մինչև 35 աստիճան տաքության: Հուլիսի 12-ից սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, փոխանցում է interpressnews-ը։