Վրաստանում 2015-2016 թվականների ընթացքում մայրական մահացության 22 դեպք է գրանցվել։ Տեղեկատվությունը interpressnews-ին է փոխանցել հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Վիճակագրական տվյալների համաձայն, նշված տարում ծննդկանի մահվան 7 դեպք է գրանցվել մայրաքաղաք Թբիլիսիում: Մահացության թվով Թբիլիսիին հետևում է Աջարիան, որտեղ նույն ժամանակահատվածում 6 ծննդկան է մահացել, երրորդ տեղում Իմերեթիի շրջանն է՝ 4 դեպք: Ծննդաբերությունից հետո մահացության 2 դեպք է գրանցվել Քվեմո Քարթլիում, մեկական Շիդա Քարթլիում, Կախեթիում և Սամեգրելոյում:
Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, 2017-ի տվյալները կհրապարակվեն հոկտեմբերին, իսկ 2018-ինը՝ հաջորդ տարի: