Վրաստանում հնարավոր է դեղորայքի գների իջեցում

imagesՎրաստանի համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Սագանելիձեն հայտարարել է, որ առաջիկայում դեղորայքը  կէժանանա առնվազն   30 տոկոսով:

Նրա խոսքով` դեղագործական գործարանի շահագործումից հետո սպասվում է, որ  գները կիջնեն:

«Հավանաբար քաղաքացիները  նկատել են, որ   դեղորայքի գներն  արդեն որոշ չափով    իջել են: Մենք կարծում ենք, որ առաջիկայում դեղորայքի գները առնվազն 30 տոկոսով կնվազեն» — Սագանելիձեի խոսքերն է մեջբերում «Interpressnews»-ը:

Վրաստանի կառավարության առաջարկով Առողջապահության,  աշխատանքի  և սոցիալական հարցերի  նախարարությունն ու   Համագործակցության  հիմնադրամը ավստրալիական «Humanity Holding GmbH»-ի հետ միասին կիրականացնի նոր  ծրագիր:  Արդյունքում  Թբիլիսիում Օրխեւիի  թաղամասում  միջազգային չափորոշիչներին համապատասխան  դեղագործական գործարան կկառուցվի: Ավստրալիական կազմակերպությունը այդ նպատակով հիմնել է  «Humanity Georgia»  կազմակերպությունը:

Հիմնադրամի տեղեկատվության համաձայն` գործարանը հագեցած կլինի  նորագույն տեխնիկայով, որակի ստուգման ժամանակակից լաբորատորիաներով եւ այլ անհրաժեշտ միջոցներով: Գործարանում արտադրված դեղորայքը  նախատեսված է ավելի քան  800 բնակավայրի համար: Դեղերը նաև կարտահանվեն:  Գործարանում  կաշխատի 300 մարդ:

 

Թողնել պատասխան