Վրաստանում այսուհետ հղիները անվճար 8 հետազոտությունից կարող են օգտվել (4-ի փոխարեն)։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հավելյալ չորս անվճար հետազոտությունից կարող են օգտվել 2018 թվականի փետրվարի 1-ից հետո գրանցված հղիները։ Մինչ այս պահը պետությունը ֆինանսավորում էր պոլիկլինիկաների գինեկոլոգի միայն չորս այցելության և մի շարք անալիզների համար, որոնք բաշխված են չորս փուլերի․ 13-րդ շաբաթում, 18-20-րդ շաբաթում և ևս երկու անգամ էլ 30-38-րդ շաբաթների համար։ Փոփոխությունների համաձայն՝ ստուգումները հղիներն այսուհետ կանցնեն 13-րդ, 26-րդ, 30-րդ, 36-րդ, 38-րդ, 40-րդ շաբաթներում։
Այս ծրագրից կարող են օգտվել ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ այլ երկրների այն քաղաքացիները, որոնք հղիության շրջանում Վրաստանում են գտնվում։ Պետության աջակցությունը ստանալու համար, կանայք հղիության 13-րդ շաբաթում պետք է գրանցվեն հիվանդանոցում։
Ծննդատունը հղիներն են ընտրում։ Պետությունը վճարում է բնական ճանապարհով ծննդաբերության ծախսերի մի մասը՝ հատկացնելով 500 լարի (մոտ 200 դոլար), իսկ կեսարյան հատման դեպքում՝ 800 լարի (մոտ 320 դոլար)։