Թբիլիսի-Ռուսթավի ավտոմայրուղու վրա, երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով երկու մարդ է մահացել, երեքը մարմնական վնասվածքներ են ստացել:
Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, օրվա առաջին կեսին մայրուղու երթևեկությունը սահմանափակ է եղել: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` մահացել է միկրոավտոբուսներից մեկի վարորդը , ինչպես նաև ուղևորներից մեկը, ով Հայաստանի քաղաքացի է: Ականատեսներից մեկը պատմել է, որ միկրոավտոբուսներից մեկը մեծ արագությամբ է ընթանալիս եղել, բախվել է երկրորդին: Քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 276 հոդվածով` երթևեկության անվտանգության կանոնների խախտելը, որը մեկ կամ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել:
Լուսանկարը` «Ռուսթավի 2»-ի