«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը սպասում է հայաստանյան հետագա զարգացումներին: Դեսպանի խոսքով՝ այս պահին իրավիճակը վերահսկվում է:
«Կարծում եմ իրավիճակը նորմալ է և վերահսկելի: Կողմերը փոխզիջման են գնացել: Վարչապետը թողել է իր պաշտոնը: Հիմա տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները միշտ գերազանց են եղել և ոչինչ չի փոխվի»,- հայտարարել է Սադոյանը:
Նշենք, որ երեկ` ապրիլի 23-ին Հայաստանի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: