Վրաստանի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանում կբացվի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) առաջին մասնագիտական քոլեջը, տեղեկացնում է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը:
Քոլեջի վերապատրաստման ծրագրերում կներգրավվեն նաև միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունները, իսկ շրջանավարտները բարձր աշխատավարձերով աշխատանքի կանցնեն միջազգային և տեղական ընկերություններում:
Այս որոշումը կայացվել է Կրթության և գիտության նախարարությունում կայացած կրթության և տեխնոլոգիաների խորհրդի նիստում: Խորհուրդը, որ ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, նպատակ ունի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների և համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ Վրաստանում բարձրացնել ՏՏ-ի ոլորտում կրթության որակը։
Հանդիպմանը ներկա են եղել Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշին, պատգամավոր Իրակլի Մեզուրնիշվիլին և մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
Առաջիկայում խորհրդի հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Վրաստանի խորհրդարանում:
Լուսանկարը sputnik-georgia.com-ից