Ազարտային խաղերից կախվածություն ունեցողները կգրանցվեն տվյալների բազայում

Վրաստանում հնարավոր է ազարտային խաղերից կախվածություն ունեցողների միասնական բազա ստեղծվի: Այս մասին նշվում է «Վիճակախաղերի, ազարտային  և շահումով խաղերի մասին» օրենքի նախագծում։

Ֆինանսների նախարարության հեղինակած օրինագիծը ներկայացվել է խորհրդարանին:  Այն նպատակ ունի խաղամոլների մասին միասնական ցանկ կազմել, որտեղ խաղից կախվածություն ունեցողից զատ ընտանիքի անդամը ևս հնարավորություն կունենա տվյալներ ավելացնել:

Օրենքը, եթե ընդունվի, տվյալների բազայում ընդգրկված քաղաքացիներին չի թույլատրի մասնակցել նման խաղերի։

 

Թողնել պատասխան