Վրաստանում մտածում են լիովին արգելել ծխելը բոլոր հասարակական վայրերում, տրանսպորտում ու մարզադաշտերում: «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն արդեն Վրաստանի խորհրդարանում է։
Օրինագիծը քննարկվում է խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովում: Այն հեղինակել են ծխախոտի վերահսկման դաշինքի կազմում գտնվող կազմակերպությունները՝ խորհրդարանի անդամ Գուգուլի Մաղրաձեի գլխավորությամբ:
Փոփոխություններն ընդունվելու դեպքում ծխախոտ ծխելը լիովին կարգելվի հանրային տարածքներում, հասարակական տրանսպորտում, ցանկացած հիմնարկությունում, բացառություն կկազմեն բնակելի տներն ու բանտերը:
Օրինագծով ՝ հաստատություններում ծխախոտի օգտագործման, դրա արգելման ու սահմանափակման պատասխանատվությունը ստանձնում է ղեկավարությունը:
Հիշեցնեք, օրինագիծը Գուգուլի Մաղրաձեի կողմից խորհրդարանին էր ներկայացվել դեռեւս 2016 թվականին:
Վրաստանում ծխող է համարվում ընդհանուր բնակչության 30 տոկոսը, տարեցտարի ավելանում է ծխող կանանց թիվը: Երկրում տարեկան ավելի քան 500 միլիոն տուփ ծխախոտ է վաճառվում` մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ: