Վրաստանի օդային ուղղությունները սպասարկող օտարերկրյա ավիաընկերությունների թիվն ավելացել է:
Նախորդ տարի երկրում կանոնավոր թռիչքներ է իրականացրել 53 արտասահմանյան ավիաընկերություն: Սա 2016-ի հետ համեմատած՝ ավելի քան 51,4 տոկոսով բարձր ցուցանիշ է: 2017-ին ընկերությունները փոխադրել են ավելի քան չորս միլիոն ուղևորի: Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղավիացիայի գործակալության պաշտոնական գրությունում:
Վրաստանի օդային սահմանի օգտագործման ցուցանիշները նախորդ տարի աճել են 12,6 տոկոսով: