Համաձայն Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների` 2015-ին Վրաստանում 59 հազար 249 երեխա է լույս աշխարհ եկել: Նրանցից 30 հազար 902ը` տղաներ, 28 հազար 347 ը աղջիկներ են:
Ծառայությունը հայտնում է, որ այս ցուցանիշը 2.3 տոկոսով քիչ է ` 2014 թվականի համեմատությամբ: Ծնվածների ընդհանուր թվում ավելացել է երրորդ և ավելի երեխաների ծնելիության ցուցանիշը, իսկ առաջնեկների ծնելիությունը նվազել է: Երկրորդ երեխաների վերաբերյալ ցուցանիշը նույնն է:
2015-ին 0.9 տոկոսով նվազել է մինչև 25 տարեկան մայրերի ծնելիությունը: Առաջին երեխային լույս աշխարհ բերած մայրիկների միջին տարիքը նախորդ տարի կազմել է 25 տարեկան:
Վերջին տարիների ընթացքում Վրաստանում ծնելիության առավելագույն մակարդակ է գրանցվել 2009-ին, այդ տարի ծնվել է Վրաստանի 63 377 քաղաքացի: