
Վրաստանում, 2017 թվականից կարգելվի հյուրանոցներում, ինչպես նաև այլ հասարակական վայրերում ծխելը կարգելվի:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող Վրացական երազանքը ներկայացնող Գուգուլի Մագրաձեն` դեռևս այս տարվա ամռանը:


- 2005 թվականին Վրաստանն ընդունեց մթերային և գյուղատնտեսական շուկաներում ծխախոտի վաճառքի արգելման մասին օրենքը` թույլատրելով վաճառք միայն խանութներում:
- 2006-ին արգելվեց հասարակական վայրերում ծխելը:
- 2011-ին ուժի մեջ մտավ ծխախոտային արպրանքի իրացման նոր օրենքը:
Մինչ այս Վրաստանում ծխել արգելված է միայն հանրային կենտրոններում, բուժհիմնարկներում, կրթական հաստատություններում և բոլոր պետական հիմնարկներում, հասարակական տրանսպորտում և սննդի այն օբյեկտներում, որտեղ արգելված է ալկոհոլի վաճառքը:
Այս ցանկի մեջ մտնող շինություններում սեփականատերերը պարտավոր են հատուկ տեղեր հատկացնել, որոնք ունեն օդափոխման համակարգ: Օրենքով արգելված է նաև անչափահասին ծխախոտային ապրանքի վաճառքը: Երեխաներին ծխախոտի վաճառքի դեպքում տնտեսվարողը ստիպված կլինի 50 լարի տուգանք վճարել, ճիշտ այնքան, որքան նախատեսված է կրթական կենտրոնների մոտակայքում ծխախոտի վաճառքի համար: Մյուս վայրերում ծխելու համար տուգանքը ֆիզիկական անձանց համար 5-10, կազմակերպությունների համար` 200 լարի է:

Ներկայումս բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկնեը կարող են անարգել Վրաստանի սահման անցկացնել 200 սիգարետի, 50 սիգարի գլանակ, 250 գրամ թութուն, Առողջապահության համաշխարհային
կազմակերպության վիճակագրությունը փաստում է, որ Վրաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 11 հազար մարդ (օրական 30 մարդ): Նրանցից 3000-ը այսպես կոչված պասիվ ծխողներն են:
