
Վրաստանը մինչ օրս հաստատված «Լիտվա» անվանը զուգահեռ կօգտագործի նաև իրական «Լիետուվա» (Lietuva) անվանումը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նշել է, որ սա պատասխան քայլ է Լիետուվայի որոշմանը, որը լեզվի պետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մայիսի 3-ից Վրաստանը պաշտոնապես անվանում է «Սաքարթվելո» (Sakartvelas), սակայն շարունակում է օգտագործել նաև «Գրուզիա»-ն։
Նյութի աղբյուրը՝ Rustavi 2