
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սաուդյան Արաբիայի խորհրդարանի (Մաջլիս աշ Շուրա) խոսնակ Աբդուլահ բին Մուհամադ ալ աշ Շեյխին ընդունել է Վրաստանի իր գործընկեր Իրակլի Կոբախիձեն:
Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների կարևորությունը: Կոբախիձեն շեշտել է, որ Սաուդյան Արաբիան Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բարեկամ երկիր է:
Վրաստանի և Սաուդյան Արաբիայի օրենսդիր մարմինների ղեկավարները համաձայնել են ակտվացնել միջխորհրդարանական համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանին ու անվտանգությանը վերաբերվողմի շարք հարցերի: Տեղեկացնում է «news.ge»-ն: