Վրաստանում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնում Յանոշ Հերմանին կփոխարինի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խորհրդական Կարլ Հարցելը:
Շվեդ դիվանագետ Կարլ Հարցելը Դոնալդ Տուսկի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում:
Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ Յանոշ Հերմանի պաշտոնավարման ժամկետը կլրանա օգոստոսին, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։