Վրաստանում են բալթյան և սկանդինավյան երկրների խորհրդարանականները

Վրաստանի խորհրդարանում հանդիպումներ են ընթանում բալթյան և սկանդինավյան երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ 

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոփո Քացարավան լրագրողներին տեղեկացրել է, որ պատվիրակությունների ամդամներին արդեն ընդունել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

 

«Բալթյան և սկանդինավյան երկրների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, շնորհավորել են  նաև վիզայի ազատականացման հարցում ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնության առիթով։  Թբիլիսիում քննարկումներ են ընթանում հիշյալ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Քացարավան:

Օրվա ընթացում նախատեսված են բալթյան և սկանդինավյան երկրների խորհրդարանակաների հանդիպումները Վրաստանի օրենսդիր մարմնի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորների հետ։

Բալթյան և սկանդինավյան երկրների խորհրդարանական պատվիրակություններին կընդունեն նաև Վրաստանի նախագահն ու վարչապետը:

 

Թողնել պատասխան