Վրաստանում թանկացել են ներքին չվերթների ավիատոմսերը

Վրաստանում թանկացել են գրեթե բոլոր ներքին չվերթների ավիատոմսերը։ Այս մասին տեղեկացրել է «Վրաստանի միացյալ օդանավակայաններ» ընկերությունը:

Նատախտարի-Մեստիա ուղղությամբ տոմսի արժեքը թանկացել է 25 լարիով՝ կազմելով 90 լարի: Քութայիսի-Մեստիա չվերթը թանկացել է 10 լարիով, այժմ կազմում է 50 լարի: Թբիլիսի-Բաթումի չվերթի արժեքը 125 լարի է:

2018-ի առաջին եռամսյակում Վրաստանի օդանավակայաններից օգտվել է շուրջ 840 հազար ուղևոր, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Թողնել պատասխան